Նարնջի ծառեր (կտավ)
Նարնջի ծառեր ֆր.՝ Les orangers | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կայբոտ |
տարի | 1878 |
բարձրություն | 155 |
լայնություն | 117 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Հյուսթոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Հյուսթոնի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
Նարնջի ծառեր (ֆր.՝ Les orangers, անգլ.՝ The Orange Trees), ֆրանսիացի գեղանկարիչ Գյուստավ Կայբոտի կտավը՝ ստեղծված 1878 թվականին։ Նկարի չափերն են 155×117 սմ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում պատկերված է Կայբոտների ընտանեկան կալվածքը Փարիզի ծայրամասում՝ Իերում (Yerres)։ Կալվածքը նկարչի հայրը գնել էր 1860 թվականին և վաճառել 1878 թվականին. հենց նույն տարում Կայբոտը ստեղծել է այս նկարը, իսկ նկարչի մայրը՝ մահացել[3]։ Ներկայումս Կայբոտների կալվածքը և այգին Իեր քաղաքի սեփականությունն են և բաց են բոլոր այցելուների համար[4]։
Կտավը Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մաս է 1999 թվականից՝ Ջոն Ա. Բեկի և Օդրի Ջոնս Բեկի 47 աշխատանքների հետ (John A. and Audrey Jones Beck Collection)։ Այս հավաքածուից որոշ նկարներ թանգարանի սրահներում ցուցադրվել են և ավելի վաղ՝ սկսած 1974 թվականից[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առջևի պլանում պատկերված է աթոռին նստած մարդ, որ նկարին նայողին մեջքով է շրջված։ Նա նկարչի եղբայրն է՝ Մարսիալ Կայբոտը (Martial Caillebotte), որը հանգստանում է նարնջի ծառերի ստվերում։ Հեռվում՝ աթոռներով սեղանի հարևանությամբ՝ ծառի տակ, կանգնած է երիտասարդ աղջիկ։ Աղջիկը նրանց զարմուհին է՝ Զոեն (Zoë)։ Նկարում պատկերված է նարնջենիների սաղարթի միայն ներքևի հատվածը։ Հետին պլանում երևում է այգու՝ արևի ճառագայթներով ողողված ծառուղին, որ ձգվում է ծաղկամարգերի կողքով։ Ծառուղու եզրին շուն է պառկած[6]։
Ինչպես նշել է Կայբոտի արվեստի ուսումնասիրող Կիրկ Վարնեդոն, նկարը իր չափերով և ոճով ավելի շուտ համապատասխանում է իմպրեսիոնիզմի՝ 1860-ական թվականների շրջանին, ոչ թե 1870-ականներին, երբ ստեղծվել է այն[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.mfah.org/art/detail/43483
- ↑ «Gustave Caillebotte — The Orange Trees». The Museum of Fine Arts, Houston. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 30.05.2012-ին.
- ↑ «Discover Gustave Caillebotte: his dates and his places» (HTML). www.gustave-caillebotte.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 30.05.2012-ին.
- ↑ «Yerres: La Propriété Caillebotte» (HTML). www.yerres.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 30.05.2012-ին.
- ↑ Patricia C. Johnson (26 февраля 1999 года). «47 works from Beck Collection become permanent MFA holdings» (HTML). Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 30.05.2012-ին.
- ↑ Edger Peters Bowron, Mary G. Morton. Masterworks of European Painting in the Museum of Fine Arts, Houston. — Princeton University Press, 2000. — С. 162—163. — 238 с. — ISBN 978-0-691-00460-0
- ↑ Kirk Varnedoe. Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 2000. — 220 с. — ISBN 0-300-08279-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|